Այսօր Հայաստանը ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 16:34
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։
Այսօր երեկոյան ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Իզմիր քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։
Թռիչքի ժամի և վայրի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։






Facebook
Tweet This
Email This Post
