Նոր հեռանկարներ` Հայաստան-Ռուսաստան կրթական համագործակցության
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 15:49
ՀՀ նախագահի Ռուսաստանի Դաշնություն կատարած պետական այցի շրջանակում Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ՌԴ կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի աշխատանքային հանդիպումը: Երկու երկրների նախարարները քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ներկա վիճակն ու ընդլայնման հեռանկարը: Կարևորվել է միջազգային, մասնավորապես ԱՊՀ կազմակերպությունների շրջանակում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունը հանրակրթության, նախնական և միջին մասնագիտական, բարձրագույն, հետբուհական ինչպես նաև գիտության ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՌԴ-ի հայաշատ գաղթօջախներում հայերենի դասավանդման, ինչպես նաև Հայաստանում ռուսերենի դասավանդման խնդիրները: Հայաստանի և Ռուսասատանի կրթական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի նոր միջկառավարական համաձայնագրի ստորագրման, Հայաստանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման, Հայաստանում գործող Ռուսաստանի բարձագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերում համատեղ ստուգումների իրականացման, կրթաթոշակային ծրագրերի ընդլայնման ու առավել արդյունավետ իրականացման հետ կապված հարցեր:
Քննարկումների արդյունքում կողմերը որոշել են ընդլայնել և ավելի խորացնել համագործակցությունը` ստեղծելով աշխատանքային խմբեր առկա խնդիրներն հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու, ճանաչողական այցեր ՌԴ մարզային բուհեր կազմակերպելու և երկու երկրների բարձրագույն կրթական համակարգերը համատեղ գովազդելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
