Վրացական ընդդիմությունը նոր շարժում է սկսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2009 14:20

levan-gachechiladzeՎրաստանի ընդդիմության առաջնորդներից Լևան Գաչեչիլաձեն հայտարարել է, որ շուտով Վրաստանում կհայտնվի վիթխարի հասարակական-քաղաքական շարժում, և դա կլինի Միխայիլ Սահակաշվիլու դեմ ձեռնարկված մեծ քայլ:

Գաչեչիլաձեի խոսքով` բացի գործողություններից, անհրաժեշտ է կառուցվածքային ուժ, որն ընթացիկ գործընթացների համար պատասխանատվություն կստանձնի: Լևան Գաչեչիլաձեն հասարակության ներկայացուցիչներին կոչ Է արել անդամակցելու այդ կազմակերպությանը:

Մամուլում արդեն տեղեկատվություն Է տարածվել այն մասին, թե Լևան և Գեորգի Գաչեչիլաձե եղբայրները և բանաստեղծ Դավիթ Մագրաձեն ստեղծում են «դիմադրության շարժում», որը կստանձնի փողոցային գործողությունների պատասխանատվությունը:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply