6-րդ տուրում` Հայաստան-Ադրբեջան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 14:55
Թուրքիայում անցկացվող Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադային մասնակացում են 20 երկրների 26 թիմեր: Խաղացվելու է 10 տուր: Հաղթողը հայտնի է դառնալու հոկտեմբերի 31-ին: Փաստորեն, թիմերն արդեն անցել են մրցաշարի կեսը:
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի հավաքականն անցկացղված 5- տուրից հետո գլխավորում է աղյուսակը: Այսօր կայանալիք 6-րդ տուրում մեր երկրի ընտրանին մրցելու է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ուշագրավ է որ ադրբեջանցիները հաղթել են Ռուսաստանի շախմատիստներին, որոնց մերոնք զիջել էին նախորդ մրցամարտում: Ուշադրություն կենտրոնում կլինի նաև Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումը: Հիշեցնենք, որ մերոնք վրացիներին հաղթել էին 4:0 հաշվով: Այսպիսով, միմյանց հետ խաղեր կանցկացնեն առաջատարների խմբում գտնվող Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հավաքականները, և հնարավոր է աղյուսակի վերևին հորիզոնականներում վերադասավորումներ լինեն:






Facebook
Tweet This
Email This Post
