Ճապոնիայի ազնիվ վարչապետն իր աշխատավարձը կրճատել է 1/3-ով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2011 14:37

Ճապոնիայի նոր վարչապես Յոսիխիկո Նոդան արժանապատիվ որոշում է կայացրել ու իր աշխատավարձը կրճատել 1/3-ով: Նրան հետևել են նաև նախարարները ու իրենց աշխատավարձերը նվազեցրել 20%-ով: 2011-ի նոյեմբերից նորամուծությունն ուժի մեջ է մտնելու:

Փոփոխությունների պատճառն այն է, մարտին տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի հետևանքով բազմամիլիոնանոց ավերածություններ են եղել երկրում ու նախարարները մտադիր են այդ գումարն ուղղել տուժած շրջանները վերականգնելուն:

Պաշտոնյաների աշխատավարձերից հարկերի գանձումը  գործելու է 10 տարի: Պաշտոնյաների աշխատավարձերն ու բոնուսները կրճատվելու են 7,8%-ով առնվազն մինչև 2013  թիվը:

 

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply