Մերոնց թիմերը շարունակումում են պայքարը Ուկրաինայի գավաթի խաղարկությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 14:26
Ֆուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում հաջող են հանդես եկել այն թիմերը, որոնցում հայստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են հանդեոս գալիս: Դոնեցկի «Շախտյորը», որի պատիվն է պաշտպանում Հենրիխ Մխիթարյանը, 3:2 հաշվով առավելության է հասել Կիևի «Դինամո»-ի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ: Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Մարկոսի, Կառլեն Մկրտչյանի , Գևորգ Ղազարյանի թիմը՝ Դոնեցկի «Մետալուրգը» 4:0 հաշվով պարտության է մատնել Կրիվոյ Ռոգի «Կրիվբասին»: «Մետալուրգի» մեկնարկային կազմում են եղել Մկրտչյանն ու Ղազարյանը: Վերջինս փոխարինվել է 72-րդ րոպեին, իսկ Մկրտչյանը խաղացել է մինչև վերջ: Մարկոսնը խաղադաշտ դուրս չի եկել:






Facebook
Tweet This
Email This Post
