Հանրային խորհրդին օրենք է պետք
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 13:28
Հայաստանին կարող են օգտակար լինել Ռուսաստանի հասարակական պալատի մասին օրենքի դրույթներն ու մոտեցումները: Ռուսաստանում հասարակական պալատը գործունեություն է իրականացնում օրենքով նախատտեսված կարգով, և հենց այդ օրենքը հասարակական պալատին տալիս է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, ինչպես նաև կառավարության հանդեպ հանրային վերահսկողություն իրականացնելու լծակներ ու օրինական հնարավորություն: Իսկ Հայաստանում հանրային խորհուրդը այդ լծակներից զրկված է և հանդես է գալիս, ինչպես նշեց հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը` անձնական կապերի, հեղինակության և երկրի նախագահի ու վարչապետի բարի կամքի շնորհիվ: Այս կարևոր հարցում Հայաստանին օգնելու պատրաստակամություն հայտնեց Ռուսաստանի հասարակակն պալատը` խորհրդի կարգով մեր հանրային խորհրդին ծանոթացնելով ռուսական օրենքի կենցեպցիան և մոտեցումները:
“Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ օրենսդրության մակարդակում համագործակցությանն, ապա, իհարկե, համանման խնդիրների գոյությունն, ինչպես մեզ մոտ , այնպես էլ Ռուսաստանում, ենթադրում է, որ փորձի փոխանակման գործընթացը կարող է երկուստեք օգտակար լինել”,- հայտնեց հանրային խորհրդի անդամ, քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձևավորումը ենթադրում է հենց այդպիսի` նաև քաղաքացիական վերահսկողություն օրենքների իրականացման նկատմամբ, մոնիտորինգի իրականացում, որը երաշխիքներից մեկն է, որ այդ օրենքները կիրականացվեն:
Հիշեցնենք, որ մեր օրենսդրական դաշտում ևս կան որոշ առաջարկություններ` Ազգային Ժողովում քննարկման փուլում է գտնվում հասարակական կազմակերպությունների վերաբերյալ օրենքի նախաձեռնությունը, որը արդարադատության նախարարությունը դեռևս երկու տարի առաջ դրել էր շրջանառության մեջ:
Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց`” մենք ունենք կոնկրետ առաջարկություններ, որոնք ուղարկվել են Ազգային Ժողովին, մենք մասնակցելու ենք այդ օրենքի քննարկմանը և հետևողական եռնք լինելու”:
Գևորգ ԱՎՉՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
