Կարեն Կարապետյանի հրաժարականը դեռ չի ընդունվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2011 13:56

Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահին հրաժարականի դիմում է ներկայացրել, որը սակայն, ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել. այս մասին հաղորդում է «Անկախ»-ի աղբյուրը:

Ըստ առկա տեղեկությունների` Կարեն Կարապետյանը ինչ-ինչ դժգոհություններ ունի, ինչով էլ պայմանավորված է հրաժարականի մասին որոշումը:

«Անկախ»-ը վաղ առավոտից փորձում է քաղաքապետարանից ճշտել Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը հրաժարվեց մեկնաբանել լուրը` նշելով, թե նման լուրը պետք է ճշտել մամուլի քարտուղարի հետ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը, սակայն, տեղում չէ. նրա օգնականի խոսքով` վերջինս քաղաքապետի մոտ խորհրդակցության է:

 

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply