Ահմեդ Դավութօղլու·«Եթե Հայաստանն ուզում է`սահմանները շուտ բացվեն, ապա ինքն էլ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի`հատկապես Ղարաբաղի հարցում»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2009 14:45

Թուրքիայում մեկնարկել են Երևանի և Անկարայի նախաստորագրված արձանագրությունների ներքաղաքական քննարկումները: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ արձանագրություններըը կքննարկվեն երկրի ընդդիմության հետ, ապա կներկայացվեն խորհրդարանին:

Նրա խոսքով` Թուրքիան ուզում է լավ հարաբերություններ ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների հետ, սակայն «մինչ Հայաստանի հետ սահմանի բացումը դեռ երկար ժամանակ կա»: Միևնույն ժամանակ հայ-թուրքական համաձայնագիրը ենթադրում է, որ արձանագրությունների ուժի մեջ մտնելուց 2 ամիս անց սահմանները բաց կլինեն: «Մեր նպատակն է հասնել խաղաղության հաստատմանը Կովկասում, և  բանակցություններ ենք վարում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հետ, որ հասնենք երկարատև խաղաղության»,- հայտարարել է Դավութօղլուն:

Նրա խոսքով` «Եթե Հայաստանն ուզում է, որ սահմանները շուտ բացվեն, ապա ինքն էլ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի` հատկապես Ղարաբաղի հարցում»:

Հայաստանում ևս սկսվել են արձանագրությունների ներքաղաքական քննարկումները: Խորվաթիայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն  իր պաշտոնակից Ստեպան Մեսիչի ներկայությամբ ասել է, որ հանրության ուշադրությանն է ներկայացվել միջազգային համաձայնագիրը` մինչ դրանց պաշտոնական ստորագրումը: «Համոզված եմ, որ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի և, առաջին հերթին, ղեկավարների  հեռատեսությունից ու կամքի ուժից: Կամ մենք նոր ճանապարհ ենք հարթում դեպի Հարավային Կովկաս, կամ էլ խորացնում ենք թշնամությունը, անվստահությունը և հակասությունները տարածաշրջանում: Հույս ունեմ, որ կընտրենք 1-ին տարբերակը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ИА REGNUM

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply