Հանրային խորհուրդը ռուս և ուկրաինացի եղբայրներ ունի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 27, 2011 13:20

հասարակության ռուսական և ուկրաինական փորձն արդեն հասանելի է Հայաստանին: Հայաստանի Հանրային խորհուրդը, Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատը և Ուկրաինայի սոցիալ-տնտեսական հանձնաժողովը արդեն կհամագործակցեն ու փոխադարձ աջակցություն կտրամադրեն միմյանց` ստորագրված համաձայնագրի շրջանակներում: Հոկտեմբերի 27-ին Երևանում Հայաստանի հանրային խորհուրդն ու Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Նախատեսված էր, որ այս համաձայնագիրը լինելու է եռակողմ և Ուկրաինան ևս պետք է միանար ստորագրմանը, սակայն ուկրաինական կողմը բացակայում էր հրավիրված խորհրդակցությունից: Ուկրաինայի սոցիալ-տնտեսական հանձնաժողովը, որը մեր հանրայի խորհրդի և ռուսական հասարակական պալատի անալոգ կառույցն է, այդ համաձայնագիրը կստորագրի ավելի ուշ:

Այս համաձայնագրի ստորագրումը ետխորհրդային տարածքում հասարակական կազմակերպությունների, հանրային խորհուրդների միջև համագործակցություն սկսելու և փոխադարձ աջակցություն իրականացնելու նպատակ է հետապնդում:

“Այսօր խոսվեց քաղաքացիական հասարակության կայացման մասին Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում: Պարզվեց, և այդպես էլ սպասվում էր, որ շատ ընդհանրություններ կան, նմանություններ, ինչպես իրավական դաշտի, այնպես էլ սոցիալ-քաղաքական, սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների տեսանկյունից: Առանձնացվեղ, որ քաղաքացիական հասարակության իւնստիտուտները, կառուցվածքային առումով կայացած են, սակայն գործառույթային տեսանկյունից դեռևս զարգացման ճանապարհ ունեն անցնելու, կան խոչընդոտներ և’ իրավական, և’ ֆինանսական աջակցության, և’ բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորման տեսակետից: Եվ ահա այդ խնդիրների լուծման բնագավառում էր, որ համագործակցության այս հուշագիրը կամ պայմանագիրը մեզ պարտավորեցնում է համագործակցել, միասին կազմակերպել խորհրդակցություններ, գիտագործնական կոնֆերանսներ հետխորհրդային տարածքում քաղաքացիական հասարակության ինստիտուտների առանձնահատկությունների և դրա խթանման մեթոդների ու հեռանկարների մասին”,- նշեց քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ինչպես առաջարկեց Ռուսաստանի Դաշնության  հասարակական պալատի նախագահ Միխայիլ Օստրովսկին, այս համաձայնագիրը կարող է քաղաքացիական հասարակության Եվրասիական կոնսորցիումի ստեղծմանն ուղղված առաջին քայլը լինել:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

 

 

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply