«Ժառանգությանը խնդրում եմ` ճիշտ քվեարկել». Հ. Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2011 12:57

Կառավարության ներկայացրած “Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2010թ տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին” հարցը քվեարկության դրվեց կրկնակի` պատգամավորներից «Ժառանգության» պատգամավորներից մեկի սխալ քվեարկության պատճառով: Մինչ երկրորդ անգամ հարցը քվեարկության դնելը, Հովիկ Աբրահամյանը խմբակցությանը հորդորեց ճիշտ քվեարկել: Որոշումն ընդունվեց ձայների 70 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց նաև ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի և Արտյուշա Շահբազյանի ներկայացրած “Հանրակրթության մասին” օրենքում լրացումներ կատարելու մասին, “Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին” և “Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:

 

 

 

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply