ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած արյունոտ դեպքերից 12 տարի է անցել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2011 12:44

Այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած հաշվեհարդարի 12-րդ տարելիցը:

Զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ   տեղի ունեցավ հիշատակի արարողություն:

Մինչ նիստը սկսվելը պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը. “Այսօր մենք ոգեկոչում ենք այդ ոճրագործությանը զոհ գնացած, մեր երկրի պետականության, անկախության կայացման գործում խոշոր ներդրում ունեցած պետական, քաղաքական գործիչներ, ազգային հերոսներ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի, հայոց պետականության նվիրյալներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի և Լեոնարդ Պետրոսյանի  հիշատակը”,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply