Նաոմի Քեմփբլը փայլել է իր քաչալ գլխով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2011 12:19
Մամուլում վաղուց է, ինչ լուրեր են պտտվում այն մասին, որ Նաոմի Քեմփբլը կեղծամներ է կրում, քանի որ շատ արագ կորցնում է մազերը:
«Սև հովազը» որոշել է պարզություն մտցնել ու ամսագրի շապիկի համար լուսանկարվել է քաչալ գլխով: Soon International Magazine ամսագրի լուսանկարը բառիս բուն իմաստով ցնցել է աշխարհը: Նաոմին խոշոր պլանով է ներկայացված ու գլխին մի մազ անգամ չունի: Գլուխը ողորկ է, պսպղուն, թվում է թե նա հատուկ քսուքով է պատված:
Կեղծամներով նա բազմիցս ոչ անշահեկան վիճակներում է հայտնվել: Երբեմն քամին մերկացրել է նրա քունքերը, որտեղ բացահայտ մազեր չկան: Եթե նույնիսկ նա իսկապես էլ քաչալ է, ապա նրա զուգընկեր Վլադիսլավ Դորոնինը շատ հանգիստ է վերաբերվում այդ փաստին:
Մասնագետները Նաոմիի քաչալացման երևույթը պայմանավորում են նրանով, որ մոդելը մասնագիտության բերումով շատ փորձարարություններ է արել վարսերի հետ, ինչը չէր կարող չանդրադառնալ մազերի առողջության վրա: Նրանք նշում են նաև, որ եթե Նաոմին դադարեցնի մազերի «տանջանքը», ապա կարող է վերականգնել երբեմնի առատ մազածածկույթը:






Facebook
Tweet This
Email This Post
