Ջորջ Բուշին կոշկահարած իրաքցի լրագրողին նվիրել են բնակարան և ֆինանսական մեծ միջոցներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2009 14:40

bushԻրաքցի լրագրող Մունթազար Ալ Զեյդին, ով անցած տարի Բաղդադում գտնվող ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին հարվածել էր սեփական կոշիկով, 4 օրից դուրս կգա բանտախցից: Ըստ «Գարդիան»-ի` Ալ Զեյդիի համախոհներն սկսել են նվերներ ու ծաղիկներ ուղարկել նրան:

Ըստ տեղեկությունների` մի անհայտ մեծահարուստ բանտարկյալին նվիրել է 4 սենյականոց բնակարան Բաղդադի ամենալավ թաղամասում, մի քանիսն էլ մեծ գումարներ են փոխանցել նրա հաշվեհամարին, իսկ «Ալբաղդադիյա» հեռուստաընկերությունը, որտեղ Ալ Զեյդին աշխատում էր մինչև ձերբակալվելը, խոստացել է բարձր ղեկավար պաշտոն:

«Ալբաղդադիյա» հեռուստաընկերությունը միաժամանակ հաղորդել է, որ Մարոկկոյում ապրող մի իրաքցի զանգահարել է հեռուստաընկերություն և առաջարկել է սեփական աղջկան ամուսնացնել Ալ Զեյդիի հետ: Սաուդյան Արաբիայից մի մեծահարուստ առաջարկել է Ալ Զեյդիի կոշիկը գնել 10 մլն դոլարով, իսկ Մարոկկոյից մեկ այլ մեծահարուստ այդ կոշիկի դիմաց առաջարկել է արաբական ազնվական ձի` ոսկե փալանով:

«Գարդիան»-ը տեղեկացնում է, որ Ալ Զեյդիի լուսանկարները փակցված են Իրաքի մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերի պատերի վրա:

Դիտվել է 1242 անգամ:
Print Friendly

Leave a Reply