Թաիլանդում խուճապ է աղետալի ջրհեղեղի հետևանքով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2011 11:54

Թաիլանդում խուճապ է: Թագավորության 76 գավառից 28-ը ջրի տակ են անցել: Մասնագետների գնահատմամբ , սա վերջին 10 տարիների ամենահզոր ջրհեղեղն է: Զոհերի թիվը 373 է, ավելի քան 800 հազար բնակելի տուն է ավերվել: Ջրհեղեղի պատճառով դադարեցվել է աշխատանքը «Տոյոտա», «Հոնդա»,«Մազդա»,«Ֆորդ» ավտոմեքենաների գործարաններում:

Ջրի տակ են անցել ամերիկյան ու ճապոնական  համակարգչային ընկերությունների մասնաճյուղերը: Մասնավորապես, դադարեցված է կոշտ սկավառակների արտադրությունը, ինչի պատճառով հնարավոր է, որ աշխարհի շուկայում այդ մասերի  դեֆիցիտ սկսվի:

Նախնական տվյալների համաձայն, ջրհեղեղի հետևանքով հասցված վնասը կազմում է 16 մլրդ դոլար: Ժամանակավորապես փակվել են բանկային ավելի քան 300 բաժանմունք, ավելի քան 10 հազար գործարան ու ֆաբրիկա: Առանց աշխատանքի է մնացել մոտ 700 հազար մարդ:

Ծայրահեղ վիճակ է ստեղծվել խմելու ջրի հետ կապված, քանի որ այն գործարանը, որը պլաստիկե շշեր էր արտադրում խմելու ջրի համար, նույնպես ջրի տակ է անցել:

Մայրաքաղաքում բնակչությունը խուճապից դատարկում է խանութները, մեծաքանակ գնումներ կատարում: Ռանգսիթի համալսարանի աղետների կենտրոնի տնօրենի տվյալներով,  դեպքերի հետագա զարգացման բոլոր սցենարներից ամենասարսափելին այն է, որ  Բանգկոկը   ամբողջությամբ ջրասույզ լինի:

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply