Ոստիկանները կենդանի պատ են կազմել կառավարության շենքի առջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2011 11:58

Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի անցկացվող բողոքի ակցիաները այսօր տեղափոխվել են Հանրապետթյա ն հրապարակի շատրվաններին հարող տարածք: Ոստիկանության աշխատողները կենդանի պատ էին կազմել կառավարության շենքի շուրջ` թույլ չտալով քաղաքացիներին մոտենալ շենքին: Բանակում զոհված զինծառայողների մայրերը Tert.am-ի թղթակցին պատմել են, որ իրենց առավոտյան մուտքի մոտից հարկադրաբար հեռացրել են: Ի պատասխան ոստիկանության կենդանի պատի` ցուցարարները կազմել են իրենց կենդանի պատը` ոստիկանների պատին զուգահեռ:

Քիչ առաջ ցուցարարներին մոտեցան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողները, զրուցեցին ցուցարարների հետ ու հեռացան: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, ինչպես միշտ, ցուցարարների կողքին են: Մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք ոստիկանության նման պահվածքը անցած շաբաթ Վարդգես Գասպարիի հետ տեղի ունեցած միջադեպը չէ, Բախշյանը պատասխանեց. «Եթե մեր իշխանությունները վախենում են Գասպարիից, ուրեմն վայ մեզ»։:

Ստեփան Սաֆարյան էլ նշեց, որ այս կերպ իշխանությունները անտեսում են ժողովրդի խնդիրները, այդ դեպքում հարց է առաջանում, թե ում հարցերն են նրանք այս պահին քննարկում կառավարության նիստում:

Tert.am

 

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply