Կանացի վրիժառությունը կարող է սարսափելի լինել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2011 11:18

Կինը, որ կծելով պոկել է իր զուգընկերոջ ամորձիները, պաշտոնապես մեղավոր է ճանաչվել տղամարդուն մարմնական ծանր վնասվածք հասցնելու համար:

Հնարավոր է, որ կատարածի համար կինն ազատազրկվի: Խոսքը 44-ամյա Մարիա Թոփի մասին է: Նրա մեղքը Նյուքասլի թագավորական դատարանը հաստատել է: Կինը փետրվարին հարբած վիճակում հարձակվել է իր  զուգընկերոջ վրա:Բժիշկները ստիպված էին իսկույն վիրաբուժական ճանապարհով տուժածին վերադարձնել կորցրածը: Ինքը` կինը, կատարվածի մասին ոչինչ չի հիշում: Չնայած այն բանին, որ դատախազությունը ցանկանում էր հանցագործությունը դասակարգել  որպես սպանություն, դատարանը նրա մեղքը որակեց որպես ծանր մարմնական վնասվածք, ինչի համար Թոփը կարող է ազատազրկվել մինչև 5 տարի ժամկետով:

 

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply