Հոկտեմբերի 3-ին մեկնարկող «ReAnimania» կինոփառատոնին մասնակցում են 31 երկրներ`125 ֆիլմերով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 10, 2009 14:58

sdvsd«ReAnimania» Երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 3-ին և կտևի երեք օր:  Կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին ասում է, որ հայտ են ներկայացրել  250 ֆիլմեր, որոնցից փառատոնին մասնակցելու համար ընտրվել են 125-ը:
«ReAnimania»-ին մասնակցելու են 31 երկրներ` Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան, Միացյալ թագավորություն, Հնդկաստան, ԱՄՆ, Իտալիա և այլն:
Փառատոնի ընթացում տեղի կունենան 4 լիամետրաժ կինոնկարների պրեմիերաներ`  «Վալս Բեշիրի հետ», «Սիտան բլյուզ է երգում», «Հիմարներ և հրեշտակներ», «Պերսեպոլիս»:
Ծրագրերի պատասխանատու տնօրեն Արծվի Բախչինյանն ասում է, որ կինոփառատոնի շրջանակներում կանցկացվի երեխաների համար նախատեսված ծրագիր, որի ընթացքում կցուցադրվեն Միշել Օսելոյի և Թոմ Մորի ֆիլմերը:
Փառատոնին մասնակցող ֆիլմերը ցուցադրվելու են Մոսկվայում ու  Նաիրի կնիոթատրոններում:

«Ֆիլմերի տոմսերը կարժենան բավական մատչելի` 300-500 դրամ, որպեսզի շատ մարդիկ կարողանան դիտել ֆիլմերը»,-ասում է Քասունին:

Փառատոնը մինչ այժմ չունի գլխավոր հովանավոր, միայն մանկական ծրագիրը հովանավորելու է «Վիվասելլ ՄՏՍ»-ը:

Կազմակերպվելու են անիմացիոն կինոնկար նկարելու դասընթաց- սեմինարներ:

Հոկտեմբերի 4- 6-ը կկազմակերպվի «MARANI» (Market of Animation) ֆորումը. «Սա հրաշալի հնարավորություն է` մեկ տեղում հանդիպելու անիմատորների, պրոդյուսերների, դիստրիբյուտորների, միջազագային և տեղական անիմացիոն կազմակերպությունների անդամների և անհատների»,-ասում է Քասունին:

Փառատոնի գործընկերների շարքում են Ֆրանսիայի «Annecy» անիմացիայի կինոփառատոնը, Շտուտգարտի կինոփառատոնը, «Aardman Studio»-ն և այլն: «ReAnimania»-ի տեղական գործընկերներից են «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը, ՀՀ Ազգային Կինոկենտրոնը և այլն:

Դիտվել է 3026 անգամ:
Print Friendly

Leave a Reply