Ինդոնեզիայում հրաբուխ է արթնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2011 10:19

Ինդոնեզիայում`  Սուլավեսի կղզում,  արթնացել է Լոքոն-Էմփունգ հրաբուխը` արտաժայթքելով փոշու և մոխրամպ:

Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: Հրաբխի մոտակայքում  բնակվում է ավելի քան 30 հազար մարդ: Հրաբուխը գտնվում է  Հյուսիսային Սուլավեսիի մայրաքաղաք Մոնադոյից 20 կմ հեռավորության վրա:

Վերջին 20 տարում այն արդեն 5 անգամ  արթնացել է, որոնցից ամենահզորը եղել է 1991-ին. այն ժամանակ տուժել են շվեյցարացի զբոսաշրջիկները:

 

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply