Սիրտոմ հայտնաբերվել է Քադաֆիի կողմնակիցների գերեզման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2011 1:22

Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքում հայտնաբերվել  են  267 մարդու դիակ,որոնց մեծ մասը  լիբիական նախկին առաջնորդի կողմնակիցներն են, հաղորդում է “Ալ- Ջազիրան”:  Սպանվածների    մեծ մասը  գնդակահարված և թաղված են Սիրտում կամ նրա  շրջակյաքում

ԱԱԽ-ն խոստացել է հետաքննել կատարվածը և պատժել վիրավորներին:

Հիշեցնենք,որ անցած կիրակի Սիրտի   “Մահարա” հյուրանոցի տարածքում , որը վերջին ժամանակները ԱԱԽ-ի ձեռքում էր, հայտնաբերվեցին Քադաֆիի մահապատժի ենթարկած կողմնակիցների 53 դիակ , հիշեցնում է  ИТАР-ТАСС-ը:

Քադաֆին և իր .տղաներից  Մուտասիմը, որոնք զոհվել էին անցյալ  հինգշաբթի,երբ փորձել են լքել հանձնված Սիրտը , միայն երկու օր առաջ են թաղվել խիստ գաղտնի պայմաններում:  Մինչ այդ նրանց մարմինները հինգ օր ցուցադրում էին ամբոխին:

Գնդապետի մահվան հանգամանքները պետք է պարզի հատուկ հանձնաժողովը,որը  ստեղծվել է միջազգային հանրության ճնշման տակ: Համացանցում տարածած կադրերը տպավորություն են թողնում Քադաֆիի նկատմամբ սարսափելի հաշվեհարդար  են տեսել:

 

Դիտվել է 958 անգամ:
Print Friendly

Leave a Reply