Կադաֆիի հարսը պատմել է ուկրաինացի մարմնավաճառուհիների հետ ամուսնու օրգիաների և իր զրկանքների մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 22:43

Նադեժդա Կադաֆին, որը պնդում է, որ ինքը Լիբիայի սպանված բռնակալ Մուամար Կադաֆիի որդու`Սեֆ ալ Իսլամի ռուս կինն է, Московский комсомолец-ին պատմել է մինչև խռովությունները Կադաֆիների ընտանիքում տիրող բարքերի մասին: Նադեժդան հարցազրույցը տվել էր մինչև Կադաֆիի սպանությունը, սակայն խմբագրությունն այն հիմա է հրապարակել: Սեյֆ ալ Իսլամը պաշտոնապես ամուրի է: Սակայն Նադեժդան ունի ընտանեկան լուսանկարներ, որոնք ապացուցում են իր ասածի ճշմարտացիությունը:

Կադաֆիի կինը դառնալուց հետո Նադյան սկսել է ապրել Եվրոպայի շքեղագույն հյուրանոցներում, կրել է մինչև կես միլիոն դոլար արժողությամբ զարդեր, երթևեկել է մասնավոր ինքնաթիռներով: Բայց երազանքն արագ ավարտվել է, և ամուսինը փոխել է վերաբերմունքը կնոջ հանդեպ:

Հարցազրույցում նա պատմել է ուկրաինացի մարմնավաճառուհիների հետ ամուսնու և նրա ընկերների օրգիաների մասին, այն մասին, որ ընտանիքի բոլոր անդամները էկզոտիկ կենդանիներ էին պահում` վագրից մինչև կոկորդիլոս, նաև այն մասին, որ ինքը ստիպված էր ժամերով ամուսնու ոտքերը մերսել:

Ամուսնու հետ նրանք սկսել են հաճախ վիճել, իսկ նրանց վերջին հանդիպումը քիչ էր մնում ավարտվեր ողբերգությամբ: Հերթակա կոնֆլիկտից հետո աղջիկը վերադառնում է Մոսկվա, սակայն Լիբիայի դեսպանատնից նրանք կապվում են, և ասում, որ ամուսինը ցանկանոմ է հանդիպել նրա հետ Վիեննայում:

Վիեննայի ռեստորանում, որը Սեյֆը գնել էր ամբողջ երեկոյի համար, ամուսինները վիճում են, Սեյֆը նրան հարվածում է երկու անգամ, ինչից հետո աղջիկը գիտակցության է գալիս միայն հիվանդանոցում: Նադյան թեև ապացույցներ չունի, բայց պնդում է, որ ամուսինն իրեն հարվածելուց հետո գցել է 12-րդ հարկից:

Կինը պատմում է, որ Սեյֆ ալ Իսլամի առանձնատանը, ուր նա տեղափոխվել էր դեռ հարսաիքից առաջ, մշտապես բնակվում էին ապագա ամուսնու ընկերները, ովքեր տնով մեկ շրջում էին վարտիքներով ու աղջիկների հետ սիրով զբաղվում Նադյայի ննջասենյակում:

Հարսանիքից առաջ նա ստիպված է եղել մեկնել Փարիզ, որտեղ նախկին մերկապարուհին կուսությունը վերականգնել է վիրահատության միջոցով և մուսուլմանություն ընդունել: Հարսանիքից որոշ ժամանակ անց Սեյֆը կնոջը ծանոթացրել է հոր հետ:
Հարսանիքից հետո ամեն ինչ փոխվել է: Ամուսինը բացահայտ կեպով տուն է բերել սիրուհիներին, ընկերների հետ խմբակային սեքսով է զբաղվել և նկարահանել դրանք:

Հարցազրույցից հետո Նադյան անհետացել է: Նրա գտնվելու վայրն այժմ հայտնի չէ:

Tert.am

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply