Լիբիայի իշխանությունները հայտնել են,որ Քադաֆիի որդին ցանկանում է հանձնվել Հաագային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 21:41

Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Աբդել Մաջիդ Մլեգան  հոկտեմբերի 26-ին հայտարարեց,որ  Սեյֆ ալ-Իսլամը և Լիբիական  հետախուզության նախկին պետ Աբդուլա Սենուսին  պատրաստ են հանձնվել Հաագայի միջազգային դատարան, հաղորդում է Reuters-ը:

ԱԱԽ-ի տեղեկություններով Քադաֆի կրտսերը և սենուսին փորձում են որոշակի  համաձայնության տրբունալի հետ գալ  և հանձնվել Լիբիայի հարևան երկրներից մեկում:

Մլեգան ենթադրել է ,որ երկու նախկին ղեկավարները Լիբիան համարում են իրենց համար ամենաանվտանգ տեղը և այդ պատճառով ուզում են այսպես թե այնպես ստանալ իրենց անվտանգության  որոշակի երաշխիք : ԱԱԽ-ի ներկայացուցիչը ավելացրել է,որ Նիգերիան,որտեղ հավանաբար  պատրաստվում էին թաքնվել նախկին բռնապետի որդին և իր համախոհը , չափազանց մեծ գումար է պահանջել նրանց մշտական բնակություն տրամադրելու համար:

 

Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիին փնտրում են  ոչ միայն լիբիական նոր իշխանություններ, այլև Հաագայի տրիբունալը, որը նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ :  Նախկին բռնապետի որդու համար  ձերբակալման  թույլտվություն է  տվել նաև Ինտերպոլը:

Միևնույն ժամանակ տրիբունալի ապարատը տարածել է պաշտոնական հայտարարություն ,որտեղ ասված է ,որ ինքը չունի որևէ տեղեկություն ,որ նշված անձանցից մեկն ու մեկը ուզում է հանձնվել:

Փաստաթղթում ասված է, որ  Հաագայի դատարանի աշխատակիցները փորձում են կապվել լիբիական իշխանության հետ ,որպեսզի իմանան թե որտեղից են հայտնվել այդ տվյալները:

 

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply