Թուրքիայում թալանվել են 17 բեռնատար `պարենով և երկրաշարժից տուժածների համար անհրաժեշտ պարագաներով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2011 21:13
Երկուշաբթի և երեքշաբթի Թուրքիայում թալանվել են 17 բեռնատար `պարենով և երկրաշարժից տուժածների համար անհրաժեշտ պարագաներով , հաղորդում է Agence France-Presse –ը հղում անելով թուրքական Ահմեդ Լյուֆտի Անկերի Կարմիր կիսալուսնին(Ahmet Lutfi Aker):
Հումանիտար օգնության թալանի մասին հաստատել են տեղի ոստիկանությունում: Տեղի բնակիչները ասում են, որ գրավված ապրանքները վաճառվում են սև շուկայում:
Չորեքշաբթի թուրքական հեռուստադիտողները ուղիղ եթերով դիտում էին հումանիտար բեռնատարներից մեկի թալանը:
Նույն ժամանակ աղետից տուժած տասնյակ բնակիչներ ,ովքեր չեն ստացել օգնություն ,իրենք գրավեցին մի բեռնատար`սննունդով և ծածկոցներով: Այդ դեպքի մասին ,որը տեղի է ունեցել այսօր Վանում, հաղորդել են AFP-ին տեղի բնակիչները:
Պաշտոնական տվյալներով Թուրքիայում կիրակի տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժից զոհերի թիվը հասել է 459 մարդու, ավելի քան 1350 մարդ վիրավոր են, փլվել են հարյուրավոր շենքեր:






Facebook
Tweet This
Email This Post
