Թաիլանդում 350 մարդ ջրհեղեղի զոհ է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 21:00

Հոնկոնգում հնարավոր են նոր ջրհեղեղներ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հիմնվելով տեղի իշխանությունների ներկայացուցիչների հաղորդած տեղեկությունների վրա, արդեն ջրի տակ անցած Այութայա նահանգից ջուրը հասնում է քաղաք:  Ջրով շրջափակված քաղաքում մատակարարման հետ կապված դժվարություններ են առաջացել, ինչի արդյունքում կտրուկ աճել են սննդամթերքի գները: Քաղաքացիները փորձում են փրկել իրենց ավտոմեքենաները եւ կայանում են Էստակադաներին, նույնիսկ` մարզադաշտերի տրիբունաներում:

Հոնկոնգի քաղաքապետարանն արդեն բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում հեռանալ:

«Ինտերֆաքս»-ի տվյալներով` ջուրը ճեղքել է  Հոնկոնգի օդանավակայաններից մեկի պաշտպանիչ ամբարտակները: Նշվում է, որ ջրհեղեղըը կարող է հասնել Հոնկոնգի հյուսիսում գտնվող  մի քանի արտադրական ձեռնարկություններին եւ պետական հաստատություններին, այդ թվում` տեղի բանտերից մեկին, որից արդեն հանվել են բանտարկյալները:

«Ռոսբալտ»-ը տեղեկացնում է, որ վերջին տվյալներով` տարերքը արդեն 366 մարդու կյանք է խլել, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են անապաստան: Ջրհեղեղից կրած վնասը կարող է գերազանցել 16 մլրդ դոլարը: Թաիլանդի տնտեսությունը լիակատար փլուզման շեմին է:

NEWS.am

 

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply