Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցավակցում է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 26, 2011 18:00

Հայաստանի Հանրապետության կառավարությունը խոր վշտով հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին ծանր հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում վախճանվել է պետական անվանի գործիչ ու դիվանագետ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր պաշտոնաթող դեսպան Անատոլի Աշոտի Մկրտչյանը և ցավակցում հանգուցյալի հարազատներին:

Անատոլի Մկրտչյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

***
Անատոլի Մկրտչյանի թաղման հանձնաժողովը հայտնում է, որ քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժամը 18-ին, Սայաթ-Նովա, 29, բն. 21 հասցեով:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, ժամը 12-ից – 14-ը Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը ժամը 14-ին Երևանի քաղաքային գերեզմանոցի նոր պանթեոնում:

 

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply