Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է ամորձատել, արդարադատության նախարարը տարակուսում է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2011 18:13

Խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրադաձավ ՀՀ–ում  երիտասարդների կողմից տարեցների նկատմամբ սեռական բռնությունն գործադրելու դեպքերին` նշելով, որ   2009թ. գրանցվել է  սեռական հանցագործությունների 53  դեպք, իսկ այժմ  73. “Այսինքն աճ կա,-ասաց նա,-նման պայմաններում ես առաջարկում եմ, որ ՀՀ օրենսդրության մեջ նոր մոտեցում մտցվի, որով մանկապիղծիների և մեծահասակների նկատմամբ սեռական բնույթի բռնություն գործադրողների՝ սեռական մոլագարների նկատմամբ սահմանվի ամորձատում՝ ինչպես շատ եվրոպական երկրներում”։

Բարձրացված հարցին պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` որոշ տարակուսանք հայտնելով. “Մենք պատրսատ ենք իրավական դաշտում քննարկել այդ մեթոդի կիրառման արդյունավետությունը և հստակ մեթոդներ գտնել, սակայն նշեմ, որ գուցե, որոշ երկրներում դա իր դրական արդյունքը տվել է, բայց մեզ մոտ արդյո՞ք արդյունավետ կլինի”,-ասաց նա։

 

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply