Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Ավստրայի Հանրապետության դեսպանի հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 26, 2011 17:38
Երևանի և Վիեննայի միջև համագործակցության ուղղություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Միխայել Փոսթլի հանդիպման ժամանակ:
“Պատրաստ ենք բաց քննարկման և հետևողական ենք նախորդ պայմանավորվածությունների ու համատեղ ծրագրերի իրականացման հարցում:Պատրաստ ենք բանակցել բոլոր կառուցողական ծրագրերի շուրջª ցանկացած ուղղություններով”,-վերահաստատել է Կարեն Կարապետյանը:Կարևորելով մասնավոր հատվածի մասնակցությունը քաղաքային տնտեսության բիզնես տրամաբանություն ունեցող ոլորտներումª քաղաքապետը անդրադարձել է դեռևս փետրվարին Երևանի և ավստրիական “Սվարկո ԷՅՋԻ” ընկերության հետ կնքված պայմանագրին, որը նպաստելու է Երևան քաղաքում ժամականակից, ապահով ու մատչելի ճանապարհային երթևեկության կարգավորմանը և անվտանգության համակարգի ներդրմանը, ինչպես նաև հայտարարված աղբահանության մրցույթին ավստրիական MUT կազմակերպության մասնակցության հայտին:
ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության դեսպան Միխայել Փոսթլը պատրաստակամություն է հայտնել դեսպանության միջոցով կազմակերպել հանդիպումներ և շնորհանդեսներ ավստրիական գործարար շրջանակների հետ և ներկայացնել Երևանի բիզնես հնարավորություններըª համագործակության նպատակով:
Կարեն Կարապետյանը ուշադրություն է հրավիրել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրերինª ակնկալելով ավստրիական ընկերությունների կառավարման փորձը և բիզնես մշակույթը:Քաղաքապետը հետաքրություն է հայտնել նաև քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակման ծրագրերի վերաբրյալ:
Ավստրրիայի դեսպանը Երևանի քաղաքապետին է հաղորդել Վիեննայի քաղաքապետի հրավերըª հնարավոր գործակցության ասպարեզները քննարկելու համար:Կարեն Կարապետյանը ընդունել է հրավերը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում այցելել Վիեննա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն