Կուբանում տեղադրվելու են ընկեցիկ երեխաների ընդունարան-կոնտեյներներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 16:05

Անանուն կկու-մայրիկների համար Կուբանի իշխանությունները Չեխիայից գնել են բեյբի-բոքսեր` մեծ կոնտեյներներ` ընկեցիկ երեխաների համար:

Հիմա  այն վայ-մայրիկների համար, որոնք ցանկանում են ազատվել նորածիններից, գոյություն ունեն հատուկ տարողունակ տարաներ, որտեղից բուժաշխատողներն ու խնամակալության օրգանները վերցնում են ընկեցիկ երեխաներին:

Կոնտեյներ-ընդունարաններ են տեղադրվելու մանկական հիվանդանոցներում: Մտահղացման նպատակն այն է, որ    մայրիկները դեն չնետեն իրենց երեխաներին` դրանով իսկ զրկելով ճստիկներին  կյանքի հույսից: Մանկական   կոնտեյներները սպասարկելու են հմուտ մասնագետները:  Դրանց մոտավոր արժեքը մեկուկես հազար դոլար է: Առաջին  սարքավորումները կտեղադրվեն արդեն հոկտեմբերի վերջին: Այս գաղափարը խիստ այժմեական է վերջին  տասնամյակում: Այդ տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է Չեխիայում, Ճապոնիայում, Կանադայում և Շվեդիայում:

 

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply