ՄԱԿ-ի ընդունած նոր հռչակագրով` Հարավային Օսեթիան ու Աբխազիան պատկանում են Վրաստանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 10, 2009 14:21

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երեկ հռչակագիր է ընդունել Վրաստանի մասին, որով Հարավային Օսեթիան ու Աբխազիան Վրաստանի անբաժանելի մասն են կազմում, և Ռուսաստանը պարտավոր է ապահովել վրաց փախստականների անվտանգ վերադարձը իրենց նախկին բնակավայրեր:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հռչակագրի ընդունման փաստը որակել է Մոսկովյանի դիվանագիտության պարտություն և ասել, որ Ռուսաստանը կիրառում էր շանտաժի և ճնշումների բոլոր ձևերը`հռչակագիրը քննարկման չարժանացնելու համար:

Վրաց պատվիրակության կողմից ՄԱԿ-ի 63-րդ ասամբլեային փաստափուղթ էր ներկայացվել «ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) տարածքում երկարաձգված հակամարտությունները և դրա հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման հարցում» վերնագրով:

Հռչակագրում նշված է,  որ շահագրգիռ կողմերը պետք է մշակեն ծրագիր, որով կապահովվի փախստականների անվտանգ, ինքնակամ, առանց խոչընդոտների վերադարձն իրենց նախկին բնակավայրեր»:

Հռչակագրի ընդունմանը կողմ են քվեարկել 48 երկրեն, այդ թվում` Եվրամիության անդամակից երկրները: Հռչակագրին դեմ քվեարկող 19 պետությունների թվում է նաև Հայաստանը: 78 երկիր մնացել է ձեռնպահ:

Վրաստանում «Համագործակցությունների զարգացման կենտրոնի» քաղաքագետ Պաատա Զաքարաշվիլին «Անկախ»-ին քիչ առաջ հեռախոսով ասաց, որ հռչակագրի ընդունման ընթացքում Հայաստանի դիրքորոշումը չի կարող որևէ կերպ ազդել հայ-վրացական հարաբերությունների բնականոն զարգացման վրա:

«Վրաստանը վաղուց է Հայաստանի նկատմամաբ սխալ քայլ արել,- ասում է Զաքարաշվիլին,-Եթե հիշենք միայն փաստը, որ Վրաստանը վերջին մի քանի տարիներին Ադրբեջանին սատարելով` իր ստորագրությունն է դրել հակահայկական փաստաթղթերի տակ, ապա Հայաստանի վարքագիծը լրիվ ընդունելի է ու օրինական»:

Քաղաքագետը համոզված է, որ ՄԱԿ-ի որոշումը կնպաստի տարածաշրջանում Վրաստանի դիրքերի ամրապնդմանը` «չնայած Ռուսաստանի դրսևորած անարդար վարքագծին»:

«Հռչակագրի քննարկման ժամանակ Ռուսաստանը նույն Վենեսուելային համոզում էր, որ դեմ քվեարկի-ասում է Զաքարաշվիլին,- նույնիսկ սպառնում էր, որ գազը նրան թանկ կվաճառի. սա այլ բան չէ, քան շանտաժը»:

Նախքան հռչակագրի ընդունումը փաստաթուղթն այս տարի ևս մեկ անգամ դրվել էր քննարկման, բայց 29 կողմ, 35 դեմ ձայների արդյունքում չէր հաստատվել:

Դիտվել է 1754 անգամ:
Print Friendly

Leave a Reply