Կորսիկայում` փոփոխակի հաջողություններով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2011 15:33

Կորսիկայում անցկացվող շախմատի «Մաստերս»  մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները հանդես են գալիս փոփոխակի հաջողություններով: 5-րդ տուրում  Աղասի Ինանցը հաղթեց շվեյցարացի Սիմոն Ստոյերին, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց անգլիացի Գևին Ջոնսի հետ, Ավետիք Գրիգորյանը պարտվեց խորվաթ  Նենադ Սուլավային: Մելքումյանն ունի  4 միավոր, իսկ Գրիգորյանն ու Ինանցը վաստակել են 3,5-ական: Աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են ֆրանսիացի Լորան Ֆրեսինեն և  բուլղարացի Իվան Չեպարինովը:

 

Դիտվել է 566 անգամ:
Print Friendly

Leave a Reply