Երեկ երկու գող են ձերբակալվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2011 14:48
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վայոց  ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 26-ի գիշերը, մուտքի դռան փականը կոտրելով և միջնապատը քանդելով` Ջերմուկի խճուղում գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման արհեստանոցից գողացել է տարբեր տեսակի 8 բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

 

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Չարենցավանի  բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 43-ամյա Կարո Փ.-ին. նա խոստովանել է, որ հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի գերեզմանատան հարակից տարածքից գողացել է թուջե խողովակներ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 596 անգամ:
Print Friendly

Leave a Reply