Կանեփ են թաքցրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2011 14:35

 

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  և Հրազդանի բաժնի ծառայողները Մեղրաձոր  գյուղի բնակիչներից մեկի տան խուզարկությամբ հայտնաբերել են 3 փաթեթ` համապատասխանաբար 0,9, 7,2 և 12,5 գրամ կանեփի զանգվածներով, չորացված կանեփի ցողուններից առանձնացված 28 ճյուղ և կանեփի 11 կգ չորացված ցողուններ ու նրանցից տարանջատված ճյուղեր և տերևներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության ծառայողները  Գորիսի  Անկախության փողոցից բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու:
Խուզարկությամբ  նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 2,8 գրամ, իսկ կիսագուլպայի մեջ` 1,8 գրամ չոր զանգված:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` հայտնաբերվածը թմրամիջոց է, որը քաղել է հոկտեմբերի 22-ին, Գորիս քաղաքի Վարարակն գետի ափին աճած կանեփի թփից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply