Յոթ ավտոպատահար` երեկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2011 14:31
Հոկտեմբերի 25-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանն ու ծառին:
Վարորդը  և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել 46-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 47-ամյա մի տղամարդու և  մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, Բալահովիտ-Մայակովսկի ճանապարհի 3-րդ կմ-ին  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել  «ՈւԱԶ-3962-01» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈւԱԶ-3962-01»-ի վարորդը և ուղևորը, «ԳԱԶ-3110»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 5-րդ կմ-ին շրջվել և ընկել է գետը:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply