Փորձություն Մոսկվայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Armine | October 26, 2011 12:58
Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին առաջիկայում լուրջ փորձություն է սպասում: Այն նոյեմբերի 12-13-ին Մոսկվայում մասնակցելու է Եվրոպական ազգերի գավաթի խաղարկությանը:
Հայաստանի հավաքականից բացի, գլխավոր մրցանակի համար կպայքարեն նաև Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Բելառուսի, Հունգարիայի ներկայացուցիչները:
Իսկ ահա ազատ ոճի ըմբշամարտի նույն մրցումները կանցնեն առանց մեր մարզիկների: Ուժեր կչափեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանըի Բելառուսի և Բուլղարիայի ներկայացուցիչները:
Այս մրցումներին մասնակցելու են բարձր վարկանիշ ունեցող 6 երկրների հավաքականները: Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է:






Facebook
Tweet This
Email This Post
