ՕԵԿ-ը չի հասկանում, թե ինչու են դժգոհ հայ-թուքական արձանագրություններից. իրենք գոհ են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 10, 2009 14:07

heghine-bisharyanՆախաստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, ըստ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, միտված են հարաբերությունների զարգացմանը, և ՕԵԿ-ը ողջունում է դրանք:

Բիշարյանի համոզմամբ` նախաստորագրված արձանագրություններում ի վնաս Հայաստանի որևէ կետ չկա:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության և ՀՅԴ-ի դժգոհությանն ի պատասխան ասաց, որ 6 շաբաթը բավարար ժամկետ է`  մտահոգող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:

Անդրադառնալով արձանագրություններում առկա պատմության ենթահանձնաժողով ստեղծելու կետին, որից դժգոհ են Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը` Բիշարյանն ասաց, որ այդ հանձնաժողովը հնարավորություն կտա երկու պետությունների միջև հարցերը պարզաբանելու և մեր տեսակետը ասելու: «Ինչու՞ ենք վախենում. մենք լիքը փաստեր ունենք»,- ասաց նա:

Բիշարյանը խորհուրդ տվեց լավատես լինել և արձանագրությունները չկապել Արցախի հարցի կարգավորման հետ և դրանցում չփնտրել Կարսի պայմանագիրը:

ՕԵԿ ներկայացուցիչը կարծում է, որ հարաբերությունների զարգացումը և սահմանի բացումը ձեռնտու է Հայաստանին` հատկապես տնտեսական առումով: «Հայաստան ներմուծվող ապրանքի 1/4-ն արդեն Թուրքիայից է գալիս, իսկ սահմանի բացումը հայ արտադրողին հնարավորություն կտա թուրքական շուկա մուտք գործել»,- ասաց Բիշարյանը:

Պատգամավորն ասաց, որ կոալիցիոն ուժերը դեռևս համատեղ քննարկում չեն ունեցել, բայց ծանոթ են միմյանց տեսակետերին:

Բիշարյանը կարծում է, որ ճիշտ կլինի, եթե Սերժ Սարգսյանը մեկնի ֆուտբոլային խաղը դիտելու : «Եթե իրենք եկան, մենք էլ պիտի գնանք, եթե ուզում ենք հարաբերությունների կարգավորումը»,- ասաց Բիշարյանը:

Անդրադառնալով «Ժառանգություն»-ից հեռացված պատգամավորների մասին հարցին` պատգամավորն ասաց. «Երբ հարևանի ընտանիքում վեճ է լինում, խառնվելը հաճելի չէ: Դրանք ներկուսակցական խնդիրներ են, որոնցից մենք տեղյակ չենք»:

Դիտվել է 1608 անգամ:
Print Friendly

Leave a Reply