Ջազմեն Թութունջյանը չի հասկանում՝ Եվրատեսիլում վոկալն է կարևոր, թե երգը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 19, 2009 21:10

Կոմպոզիտոր Արամ Սաթյանի և ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո) կարծիքով` Ինգան և Անուշը երգը կատարել են հիանալի, սակայն «արված ծախսով հնարավոր էր  մի քանի տաղանդավոր երաժիշտների ֆինասավորել» և որ նույն Ինգան և Անուշը այդ գումարներով ավելի հեռանկարային գործեր կարող էին անել:
Երաժիշտների դիտարկմամբ` «Ջան-ջան»-ը  բազմաոճ երգ է, այնինչ Եվրատեսիլի համար նախընտրելի է միաձուլված, մի պոռթկման վրա  ստեղծված ստեղծագործություն: «Մենք 2006 թվականից սկսած փորձում ենք եվրոպային ապացուցել, որ արևելքի ազգ ենք, մինչդեռ հարկավոր է եվրոպական արվեստին մոտ երգ ներկայացնել»,-ասում է Սաթյանը:
Իսկ Թութունջյանը խոստովանում է, որ  մինչ օրս չի հասկանում, թե մրցույթն ինչի մասին է` վոկալ արվեստի, թե լավ երգի: Նա կարծում է, որ մրցույթը ակնհայտորեն քաղաքականացված է, բայց երբ հնչում է պարզ, մեղեդային, հիշվող, բացարձակ ակնեղծությամբ կատարված երգ, հաղթելու շանսերը մեծանում են:
Երաժիշտները հավանություն են տվել Հանրային հեռուստաընկերության հնարքին• Սիրուշոն վերջնական միավորները հայտարարելիս իր ձեռքում պահել էր Արցախի «տատիկ պապիկի»  հուշարձանի պատկերով հուշարարը: Այս ժեստը պատասխան էր  Ադրբեջանին, որի պահանջով Հայաստանը ներկայացնող տեսահոլովակից հանվեց նույն սիմվոլը:
Ի դեպ, «Եվրատեսիլի կողքին աննկատ մնաց մի ուրախալի լուր,-ասաց Արմեն Թութունջյանը,-Այդ օրերին Բուխարեստում անցկացվել է «Եվրոֆեստ» դասական, փոփ, ջազ երաժտության փառատոն, և Հայաստանը ներկայացնող «Art Voices» խումբը վերադարձել է «Գրան պրի» մրցանակով:

Դիտվել է 1858 անգամ:
Print Friendly

Leave a Reply