Վանի երկրաշարժից հետո Նեմրութ լեռան հրաբուխը կարող է ժայթքել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2011 12:07
Թուրքիայի Վան նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո կարող է Վանա լճի հարեւանությամբ գտնվող Նեմրութ լեռան հրաբուխը կարող է ժայթքել։ Այս մասին Թուրքիային զգուշացրել է Հունգարիայի արտակարգ իրավիճակների վարչությունը՝ RSOE EDIS-ը։
Նշվում է, որ Վանի, Մուշի եւ Բիթլիսի նահանգների միջեւ գտնվող Նեմրութ լեռան հրաբխային գործունեության վերաբերյալ Թուրքիայում հետազոտություններ չկան։
Նեմրութ լեռն ունի 3050 մետր բարձրություն, որի խառնարանում վերջին հրաբխային ժայթքումից հետո 2 գեղեցիկ լճեր են առաջացել։
Հրաբխի ժայթքման դեպքում շրջակա բնակավայրերին մեծ վնաս կհասցվի, քանի որ ժայռի ճեղքման դեպքում լճի ջուրը կարող է մեծ ավերածությունների պատճառ դառնալ։
Նշենք, որ Թուրքիայի Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Վանում եւ Արճեշում մահացածների թիվը հասել է 366-ի, իսկ վիրավորվածների թիվը՝1301-ի։ Փլված շենքերի թիվն անցնում է 2 հազարը։ 7,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վանի նահանգում հոկտեմբերի 23-ին, տեղի ժամանակով 13։41-ին: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք՝ Թաբանլը գյուղի մոտակայքում։
Ուժգին երկրաշարժից հետո դեռեւս շարունակվում են ցնցումները։ Վերջին 48 ժամվա ընթացքում Վանի նահանգում գրանցվել է 400-ից ավել ցնցում։
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
