Վիկ Դարչինյանը` առաջիկա մրցելույթների մասին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 26, 2011 12:10
Թեթև քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը դեկտեմբերի 3-ին մրցելու է WBA վարկածով աշխարհի չեմպիոն պանամացի Անսելմո Մորենոյի հետ: Եվ ահա, մեր հայրենակիցը հանդիպելով լրագրողներին, հայտնել է, որ իրեն անցանկալի մրցակից է բաժին հասել և նրան հաղթելն այնքան էլ հեշտ չի լինելու, առավելևս, որ նա տակտիկապես գրագետ է գործում և մրցամարտերի ժամանակ շատ է տեղաշարժվում: «Կարծում եմ, Մորենոն մտածելու է ոչ թե ինձ նոկաուտի ենթարկելու, այլ ամեն ռաունդում հաղթելու մասին, քանի որ չի տիրապետում հուժկու հարվածների», – ասել է Դարչինյանը:
Նա տեղեկացրել է, որ Մորենոյից հետո հաջորդ մարտն անցկացնելու է Մարես-Ագբեկո զույգի հաղթողի հետ, որից հետո էլ պատրաստվում է փոխել քաշային կարգը: «Իմ նպատակը դրանից հետո կլինի ռևանշի հասնելը Նոնիտո Դոների նկատմամբ»,- պարզաբանել է աշխահի չեմպիոնը: Հավելենք, որ Դարչինյանը մարզական իր կենսագրության ընթացքում ընդամենը երեք անգամ է պարտվել և մեկ անգամ զիջել է Դոներին:





Facebook
Tweet This