Տաքսի ծառայության մոտ նռնակ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 26, 2011 11:45
Հոկտեմբերի 25-ին`ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ‘’Երամ’’ տաքսի ծառայությանը հարակից (20մ հեռավորությամբ) հայտնաբերվել է անհայտ տեսակի չպայթած նռնակ:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը ‘’Ջ-1’’ տիպի ֆուգասային նռնակ է, որը սակրավորները վնասազերծել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
