Հրազդան-Հանքավան ճանապարհին մեքենան ընկել է Մարմարիկ գետը, 4 մարդ տուժել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 26, 2011 11:36
Հոկտեմբերի 25-ին`ժամը 17.08-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. գետն է ընկել ‘’ՈՒԱԶ’’ մակնիշի ավտոմեքենա, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մարմարիկ գետն է գլորվել ‘’ՈՒԱԶ’’ մակնիշի 07 ՍՏ 167 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել և ‘’1-03’’ ծառայության ավտոմեքենայով Հրազդան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ,1990 թվականին ծնված Արսեն Հարությունյանը, ուղևորներ`1983 թվականին ծնված Էդգար Մարկոսյանը, 1983թվականին ծնված Դավիթ Սողոմոնյանը և 1987թվականին ծնված Գարիկ Գևորգյանը , որոնք ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից:






Facebook
Tweet This
Email This Post
