ԱՄՆ-ում ապամոնտաժել են վերջին խոշոր միջուկային ռումբը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 11:11

Ամերիկայում ավարտեցին «միջուկային սպառազինման դարաշրջանը»` նախագահ Բարաք Օբամայի վարած  միջուկային սպառազինման կրճատման քաղաքականության շրջանակներում:  Դա նշանավորեցին  վերջին խոշոր միջուկային ռումբը ապամոնտաժելով, որի հզորությունը 600 անգամ գերազանցում էր Հիրոսիմայի վրա նետված ռումբին:

B53-ը, որի զանգվածը 4,5 հազար կգ է, պատրաստվել էր 1962-ին «սառը պատերազմի» տարիներին: Ռումբի մեջ գտնվող 136 կգ պայթուցիչից անջատվել է ուրանն ու պայթեցվել  պոլիգոնում: Ամերիկյան գիտնականների  դաշնության ներկայացուցիչ  Հանս Քրիստենսենը նշել է, որ այդ ռումբի ոչնչացումը չպետք է դառնա Օբամայի ադմինիստրացիայի հպարտության առարկան, քանի որ վերջին 7 ամիսների ընթացքում ԱՄՆ զինանոցը նվազել է ընդամենը 10 մարտագլուխներով:

Ի դեպ , 2010-ին ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ  սպառազինության կրճատման վերաբերյալ պայմանագիր է ստորագրել:

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply