Տիմոշենկոյի դուստրը բաժանվում է ամուսնուց` բրիտանացի ռոքերից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2011 10:44
Յուլիա Տիմոշենկոյի դուստրն այլևս ամուսնու հետ չի ապրում: Եվգենյան պատրաստվում է բաժանվել ամուսնուց` բրիտանացի ռոքեր Շոն Կառից, որը հիմա Բրիտանիայում պատրաստվում է համերգային շրջագայության:
Ամուսինները կարող էին հոկտեմբերի 1-ին նշել իրենց ցինկե հարսանիքը: Երիտասարդ ընտանիքը ձևավորվել է 6 տարի առաջ:
Օգոստոսի 24-ին նրանք Կիևում էին, ու Շոնը մոտոցիկլով այցելության է գնացել զոքանչին` քննչական մեկուսարան:






Facebook
Tweet This
Email This Post
