Կահիրեում գործադուլ են անում ոստիկանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 10:31

Եգիպտոսի մայրաքաղաքում գործադուլ են անում ոստիկանության աշխատակիցները` առանց հսկողության թողնելով բանտերն ու օդանավակայանները: Գործադուլը չի դադարում երկուշաբթի օրվանից: Հազարավոր ոստիկաններ դուրս են եկել ՆԳՆ շենքի առջև` աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև նախկին նախարարի օգնականների նկատմամբ հետապնդման դադարեցման պահանջով:

Առանց հսկողության են մնացել Խուրգադա քաղաքի շատ օբյեկտներ, իսկ օդանավակայանում անվտանգությունը ստիպված են  ապահովել զինվորականները: Ոստիկանները հայտնում են, որ չեն աշխատի այնքան, մինչև իրենց պահանջները կատարվեն:

 

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply