Թուրքիան օգնություն է խնդրել 30 երկրներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 10:03

Թուրքական իշխանությունները դիմել են ավելի քան 30 երկրների ղեկավարություններին` հումանիտար օգնության խնդրանքով: Նախօրեին Թուրքիան արդեն դիմել էր Իսրայելին` մարդկանց համար ժամանակավոր կացարաններ ուղարկելու  խնդրանքով (վրաններ, ֆուրգոններ): Ֆուրգոն-տնակներով բեռնված առաջին ինքնաթիռը Թուրքիա կուղևորվի այսօր:

Մինչ այդ թուրքական իշխանությունները հրաժարվել էին առաջարկված օգնությունից` հուսալով սեփական միջոցներով վերացնել  աղետի հետևանքները:

Հոկտեմբերի 23-ին Թուրքիայում տեղի ունեցած  ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է 459 մարդ: 1300 վիրավոր կա, հազարավոր մարդիկ էլ մնացել են անօթևան:

 

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply