Տղամարդիկ կանանց չեն հետաքրքրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 6:59

Ժամանակակից կանայք ու տղամարդիկ ընդհանուր քիչ հետաքրքրություններ ունեն: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն անկեղծորեն խոստովանում են, որ նրանց շատ ավելի է դուր գալիս ժամանակն անցկացնել ընկերուհիների հետ, քան տղամարդկանց շրջապատում:

Սոցիոլոգիական հարցման արդյունքում, որին մասնակցել է ավելի քան 3 հազար կին (նրանցից յուրաքանչյուր երրորդը` ամուսնացած), խոստովանել է, որ մեծ հաճույքով ողջ օրը կանցկացնի ոչ թե ամուսնու, այլ ընկերուհու հետ: Հարցվածների 60%-ը գերադասում է խանութ կամ էլ գեղեցկության սրահ գնալ բացառապես ընկերուհու ընկերակցությամբ, քանի որ տղամարդիկ գեղեցիկ իրերից բան չեն հասկանում և նրանց ճաշակին ընդհանրապես չի կարելի վստահել:

Նրանց 2/3-ը խոստովանել է, որ մեղքի զգացում է ունենում, երբ երկար ժամանակ չի տեսնվում ընկերուհիների հետ, սակայն նմանատիպ զգացում սեփական ամուսինների նկատմամբ չկա:

 

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply