Մայրը պատրաստվում էր էժան վաճառել աղջկա կուսությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 6:31

13-ամյա դստեր կուսությունը վաճառելու իրավունքի համար  33-ամյա կինն ակնկալում էր ստանալ 10 հազար ԱՄՆ դոլար:

Աղջիկն ինքը տրամադրված չէր հասուն մարդու հետ սեքսի, սակայն մայրը գերադասել էր ինքը որոշել դա:

Սոլթ Լեյք Սիթիի դատարանի առջև է  կանգնել  ամերիկյան Յուտա նահանգի բնակչուհին, որը, մեղադրող կողմի խոսքով, կարող է իր մնացյալ կյանքն անցկացնել ճաղերի հետևում:

Կինը, որն ընդունել է իր մեղքը, կարող է  դատապարտվել 30 տարվա ազատազրկման: Հետաքրքրական է, որ հանցագործության մասին հայտնել է կնոջ սիրեկանը, որը խոստովանել է`չի կամենում ապրել մի կնոջ հետ, որը վաճառում  է  սեփական երեխայի մարմինը:

 

Դիտվել է 1856 անգամ:
Print Friendly

Leave a Reply