Թուրքիան օգնություն է խնդրել Իսրայելից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 6:18

Հոկտեմբերի 25-ի երեկոյան Թուրքիան դիմել է Իսրայելին` երկրաշարժի հետևանքների վերացման հարցում  օգնելու խնդրանքով:

Թուրքական  իրավասու  կառույցները  դիմել են Իսրայելին` խնդրելով  օգնել ժամանակավոր կացարաններով` հավաքովի տներով կամ էլ վրաններով: Ի դեպ, Իսրայելի ղեկավարները` Բենիամին Նաթանյահուն ու նախագահ Շիմոն Պերեսը դրանից 2 օր առաջ  Թուրքիայի ղեկավարներին առաջարկել էին իրենց աջակցությունը, սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նախագահ Աբդուլա Գյուլը շնորհակալություն էին հայտնել ու հրաժարվել, ասելով` ինքներս, մեր ուժերով:

Այնուամենայնիվ, Իսրայելի պաշտպանության  ու արտաքին գործերի նախարարությունները   դրանից ժամեր առաջ սկսել էին պատրաստությունը` Վան ուղարկելու փրկարարների ու հումանիտար բնույթի օգնություն: Հարկ է նշել,որ մի քանի շաբաթ առաջ Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները տեղափոխել էր շատ ցածր մակարդակի վրա:

Իսրայելական հեռուստաընկերությունները հայտնել են, որ առաջին ինքնաթիռը Վան կուղևորվի հոկտեմբերի 26-ի կեսօրին:

Դիտվել է 890 անգամ:
Print Friendly

Leave a Reply