Իսրայելական թերթը Ադրբեջանն ու Վրաստանը ներկայացրել է որպես Հայաստան, նաեւ խոսել Վանի հայկական լինելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2011 1:10

Իսրայելում, հոկտեմբերի 24-ին, երկրի ամենահեղինակավոր պարբերականներից մեկում՝ «Վերջին ինֆորմացիաներ» (ידיעות  אחרונות) թերթում, տպագրվել է մի հոդված` Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին (հեղինակ` Դանիել Բատինի) «Փնտրում ենք կյանքեր, կարեւոր ձեռքերում» վերնագրով, որտեղ նշվում է, որ Վանը հայկական քաղաք է եղել:

Իսրայելից NEWS.am-ի ընթերցող Սարգիս Մանուկյանը հայտնում է, որ այդ հոդվածում նշված է երկրաշարժի ուժգնության, ցնցումերի հավանականության, զոհերի եւ այլնի մասին, նաեւ այն, որ Վան քաղաքը հայկական է եղել ու ժամանակին բնակեցված է եղել հայերով:

Բայց հատկանշականն այն է, որ հոդվածում բերված է մի քարտեզ, որտեղ Թուրքիայի հարավ-արեւելյան  մասում Ադրբեջանն ու Վրաստանը  Հայաստանի տարածքում են նշված: Նշված է մի սահման ու գրված միայն Հայաստան անունը:

Այս առիթով  մի փոքր աժոտաժ են բարձրացրել Իսրայելի ադրբեջանցիները: Մասնավորապես, տեղի 89.1 Fm ռուսալեզու ռադիոալիքով առավոտյան ծրագրերից մեկով, որտեղ կարդում են օրվա մամուլը, խոսք է գնացել նաեւ այդ քարտեզի մասին: Հաղորդավարը ծիծաղով նշել է, որ Ադրբեջանին ու Վրաստանին չգիտես ինչու դարձրել են Հայաստանի մաս:

«Գիտենք, որ Հայաստանը ժամանակին շատ մեծ է եղել, բայց հիմա այն փոքր է, քանի որ նրա տարածքի զգալի մասը այժմյան Թուրքիայի  տարածքում է»,- ասել է հաղորդավարը:

Բացի այդ, նույն ռադիոալիքով մեկ այլ` «Հարց ու պատասխան» անվանումով հաղորդաման ժամանակ, որտեղ ռադիոլսողները զանգահարում եմ ու հարցեր տալիս, մի ադրբեջանցի զանգահարել եւ վիրավորված տոնով  բողոքել է այդ քարտեզի կապակցությամբ, մասնավորապես, նշելով, թե ինչո՞ւ է հոդվածի հեղինակը այդպիսի սխալ թույլ տվել, չէ որ  Ադրբեջանը Հայաստանի  կազմի մեջ չի եղել ու չի էլ լինի: Նա հայտարարել է, որ այդ սխալը պետք է անհապաղ վերացնել, իսկ ռադիոհաղորդավարը նշել է, որ նա ադրբեջանի դեսպանը չէ եւ չի կարող այդ հարցում նրան օգնել, առաջարկելով նամակ գրել թերթի խմբագրություն եւ արտահայտել իր բողոքը:

Նկարում կարմիր գրիչով ընդգծվածը Հայաստանն է` եբրայերենով:

news.am

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply