Ֆուտբոլի Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հրաժարական է տվել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 10, 2009 13:59
belgiayi-havaqakani-marzich

Բելգիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերեն

Թեև Երևանում կայացած ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի Հայաստան-Բելգիա (2:1) հանդիպումից հետո բելգիացիների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Վերկոտերենը հայտնել էր, որ իր զբաղեցրած պաշտոնը կազատի խմբային մրցաշարի ավարտից հետո, սակայն իրադարձություններն այլ հունով են ընթացել.  Բելգիա վերադառնալուց հետո նա հրաժարական է տվել:

Հիշեցնենք, որ երևանյան խաղից 4 օր առաջ նրա գլխավորած հավաքականը պարտվել էր Իսպանիայի ընտրանուն 0:5 հաշվով:

Վերկոտերենը ֆուտբոլի Բելգիայի հավաքականի ղեկը ստանձնել էր այս տարվա ապրիլին: Հունվարին նրան պետք է փոխարիներ Դիկ Ադվոկատը: Առայժմ պարզ չէ, թե այդ ընթացքում ով է լինելու Բելգիայի հավաքականի մարզիչը:

Դիտվել է 1064 անգամ:
Print Friendly

Leave a Reply