Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 432-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2011 20:15

Մինչև 432   մարդ է արդեն  զոհված Թուրքիայի երկրաշարժի հետևանքով: Փրկարարները և տեղի բնակիչները շարունակում են Վանի  նահանգի  քանդված շենքերի  փլատակները  մաքրել

Թուրքիայի վարչապետին կից Արտակարգ իրավիճակների վարչության վերջին տվյալների համաձայն նահագում  փլվել է  2 262 շինություն:  Փորձագետների  գնահատականով շենքերի մեծ մասը կառուցվել է 30 տարի առաջ` խախտումներով  կամ  սեյսմիկ վտանգը առանց հաշվի առ նելու, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ստորգետնյա ցնցումը ամենաշատը վնասելէ  Էրդիշ ավանին և Վան քաղաքին:

 

Թուրքիայի 7,2 մագնիտուդ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի   23 –ին:  Առաջին հզոր հարվածին հետևել են  մոտավորապես   300  կրկնակի ցնցումներ   մինչև   6   մագնիտուդ:   Տուժածների թիվը  հասնում է մեկուկես հազարի: Հարյուրհազարավորները մնացել են առանց տանիքի և արդեն երկրորդ օրն է դուրսն են գիշերում

Փրկարարները այսօր Վան քաղաքի փլատակների տակ  հայտնաբերել են կենդանի մնացած մորը `իր երկուշաբաթական երեխայի հետ:

Դիտվել է 1479 անգամ:
Print Friendly

Leave a Reply